Աշխատութեան մէջ հանգամանօրէն վեր է հանւում Արևմտեան Հայաստանում հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմութիւնը թուրքական բռնակալութեան դէմ XIX դ. 70-ական թւականներից մինչև 1920 թ., կարևոր տեղ է յատկացւում աշխատաւոր մասսաների սոցիալ-տնտեսական վիճակին, նրանց սոցիալական և ազգային-ազատագրական շարժումներին և ցոյց տրւում այդ շարժումների կապը թուրքական լծի տակ հեծող բալկանեան, արաբական և միւս ժողովուրդների պայքարի հետ, մերկացւում են արևմտեան իմպերիալիստական տերութիւնների դիւանագիտական հնարքներն ու քաղաքական դիրքորոշումը փոքր ժողովուրդներին ճնշելու և ստրկացնելու ուղղութեամբ, ինչպէս նաև բուրժուա-ազգայնական կուսակցութիւններ քաղաքականութիւնը: Այդ քաղաքականութիւնն առաւել չափով իրեն մերկացրեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որի զոհը դարձաւ արևմտահայութիւնը:
Հոկտեմբերեան յեղափոխութեան յաղթանակը նոր էջ բացեց բոլոր ճնշւած ժողովուրդների և ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ ժողովրդի կեանքում: Աշխատութեան մէջ յատկապէս ընդգծւում է Վ. Ի. Լենինի, Սովետական Ռուսաստանի և եղբայրական միւս հանրապետութիւնների օգնութիւնը հայ ժողովրդի վերածննդին:
Գիրքը նւիրւած է հայկական կանացիակերպ կաւէ աղամաններին, որոնք կիրառական արւերտի իւրայատուկ մի բնագաւառ են ներկայացնում: Լինելով գեղարւեստական ուշագրաւ առարկաներ, դրանք աւելի քան մէկուկէս հազարամեակ զարդարել են հայկական բնակարանները:
Գիրքն ունի հարուստ նկարազարդում: Նախատեսւում է մասնագէտների և արւեստագէտների համար: