Ժողովածուն ընդգրկում է հայ քնարերգութիւնը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչեւ մեր թւականութեան 8-րդ դարը ներառեալ, այլ խօսքով՝ «Երկնէր երկին» բանաստեղծութիւններից մինչեւ Ստեփանոս Սիւնեցի: Բնագրի հետ մեկտեղ տրւում է աշխարհաբար գեղարւեստական թարգմանութիւնը:
Ժողովածուն կազմւած է լաւագոյն ստեղծագործութիւններին նախապատւութիւն տալու սկզբունքով: Դա, չի նշանակում, թէ ժողովածուից դուրս թողնւածներն ընդհանրապէս գրական արժէքից զուրկ են:
Արշակունեաց գահի անկումից յետոյ Բիւզանդիայի և Պարսկաստանի միջև բաժան-բաժան արւած Հայաստանը կանգնած էր անդունդի եզրին: Այդ ծանր ժամանակներին Մեսրոպ Մաշտոցն արարեց հայոց գրերը և դպրութեան շրջանն է արտացոլւած «Մաշտոց» պոէմում:
Պոէմը նախատեսւած է բարձր դասարանցիների և ընթերցող լայն շրջանների համար:
«Շահնամէ» էպոպեայի դիւցազնական մասի «Զալ և Ռուսդաբէ», «Ռոստամ և Սոհրապ» և «Սիաւուշ» պոէմները լոյս են տեսել առանձին գրքերով: Ամբողջականացնելու կապակցութեամբ թարգմանիչը կատարել է անհրաժեշտ ուղղումներ: