Սիրոյ Լոյս ժողովածուի նովելներն ու վիպակները հեղինակի վերջին տարիների ստեղծագործութիւններն են: Գրքի նիւթն ու ատաղձը հիմնականում սովետական մարդու կեանքն է՝ կենցաղը, յուզաշխարհն ու առօրեան: Սրտի ծուխ նովելը, Կոմիտասի ծննդեան 100-ամեակի առթիվ, Բէյրութում Թեքէյեան մշակութային միութեան հայտարարած մրցոյթում շահել է առաջին մրցանակը:
Գրքում քննութեան են առնւած ինչպես դասական,այնպես էլ ժամանակակից պոէզիայի կարևոր պրոբլեմները՝ գեղարւեստական երևոյթների լոյսի տակ:Հեղինակի մշտական հոգսերից մէկը՝ երիտասարդ բանաստեղծների դժւարին որոնումների հետազոտումն է և գեղեցիկ ձեռքբերումների հաստատումը:
Ժողովածուն երիտասարդ հեղինակի առաջին գիրքն է: Նրա Երգիծական գործերը լոյս են տեսել պարբերական մամուլում: Հեղինակի երգիծանքի նիւթը մեր իրականութիւնում դեռևս իրենց կեանքը քարշ տվող խաբեբաներ են կաշառակերներն ու քծնողները: