Աշխատութիւնը նւիրւած է բանասիրութեան կարեւոր բնագաւառներից մէկին՝ ոճաբանութեանը:Այն ամփոփում է հին եւ նոր ժամանակների հայ քերականագիտութեան, ճարտասանութեան, գրչութեան արւէստի, գրականագիտութեան մէջ գործածւած այն բոլոր տերմինները, որոնք ոճաբանական բնոյթ ունեն կամ առնչւում են դրան:
Աշխատութիւնը կարող է օգտակար լինել ուսուցիչներին, ուսանողներին, ինչպէս նաեւ գիտաշխատողներին, ասպիրանտներին եւ առհասարակ բանասիրութեամբ հետաքրքրւող ամէն մի մարդու:
Սոյն աշխատութիւնը նւիրւած է Հ. Սահեանի և Վ. Դաւթեանի ստեղծագործութիւնների լեզւական մշակոյթի ու ոճական առանձնայատկութիւնների լեզւական մշակոյթի ու ոճական առանձնայատկութիւնների քննութեանը: Ուսումնասիրութեան առաջին մասում փորձ է արւում լուծելու Հ.Սահեանի խօսքի բանաստեղծականութեան և բանաստեղծական մեղեդայնութեան լեզւական տարրերը, հնագիտութիւնը՝ իր բազմազան ու բազմաձև դրսևորումների մէջ, բնանկարի լեզւական հիւսւածքը և հարակից այլ հարցեր: Երկրորդ մասում վերլուծւում են Վ. Դաւթեանի պատմական ասքապատումների խօսքարւեստի առաւել կարևոր մի քանի դրսեւորումներ:
Գիրքը կարող է օգտակար լինել բանասիրական ֆակուլտետների ուսանողութեան , ուսուցչութեան և նրանց համար, ովքեր զբաղւում են ժամանակակից հայ չափածոյի լեզւական արւեստի, այլև տեղաչափութեան խնդիրներով: