Մենագրութիւնը ՀՅԴ մարտական պաղանգի ամենապայծառ դէմքերից մէկի՝ Համազասպ Խաչատուրի Սրւանձտեանցի կեանքի ու գործունէութեան համապարփակ պատկերը ներկայացնելու առաջին փորձն է: Տարաբնոյթ պաստերի համադրմամբ բացայայտւած է նրա նշանակալի աւանդը XIX դ. վերջի եւ XX դ. սկզբների հայ ազգային-ազատագրական շարժման մէջ: Քննութեան է ենթարկւում Համազասպի կարեւոր դերակատարութիւնը հայ-թաթարական ընդհարումների (1905-1906 թթ.) շրջանում, նրա մասնակցութիւնն Առաջին աշխարհամարտի ռուս-թուրքական ճակատի ռազմական գործողութիւններին (1914-1916 թթ.) ու Բաքւի 1918թ. հերոսամարտին: Աշխատութեան վեցերորոդ եւ եօթերորդ գլուխները ներկայացնում են Համազասպի գործունէութիւնը Հայաստանի Առաջին Հանրապետութեան շրջանում որպէս նոր Բայազետի գաւառի զորամասերի հրամանատար եւ նրա կեանքի ողբերգական աւարտը Երեւանի կենտրոնական բանտում (1919-1921 թթ.):
Աշխատութեան հաւելւածում զետեղւած են Սանդեան (Սանդենց)-Սրւանձտեանց գերդաստանի Խաչատուրի տոհմագրութիւնը, Համազասպի կեանքի ու գործունէութեանը վերաբերող մի շարք վաւերագրեր, Համազասպի որդիներ՝ Գարեգինի եւ Հրանտի (Խաչիկ) նամականին ու ստեղծագործութիւնները:
Աշխատութիւնը նախատեսւած է պատմաբանների եւ ընթերցող լայն հասարակայնութեան համար