Անուշաւան Մակարեանի ներկայ ուսումնասիրութիւնը նւիրւած է երգիծական ստեղծագործութեան տեսութեանը: Հեղինակը աշխատել է լուսաբանել երգիծական ստեղծագործութեան մի քանի պրոբլեմները: կոմիկականի և կոմիզմի գրական ձևերի՝ սատիրայի ու հումորի հարցը, բնութագրել երգիծական գլխաւոր ժանրերը:
Աշխատութեան մէջ առաջին անգամ փորձ է արւում սիստեմի ենթարկել երգիծական հիմնական հասկացողութիւնները, նշել նրանց ներքին օրգանական կապը, երգիծաբանութեան տեսութիւնը դիտել որպէս գրականութեան տեսութեան բաժիններից մէկը: