Աշխատութեան մէջ ընդգրկւած ակնարկները լոյս են սփռում հայ սփիւռքի գոյաւորման շրջանում հասարակական յարաբերութիւնների բնոյթի, բովանդակութեան և ուղղութիւնների մի շարք էական խնդիրների վրայ, որոնք արտացոլւել են հասարակական մտքի զանազան դրսևորումների մէջ: Այսօր իսկ սփիւռքահայութեան կեանքում գոյութիւն ունեցող շատ երևոյթներ արմատներ ունեն խնդրոյ առարկայ ժամանակաշրջանում: Դրանով իսկ պայմանաւորւում է ակնարկների արդիական հնչեղութիւնը:
Գիրքը նախատեսւում է մասնագէտների, ուսանողութեան ու ընթերցող լայն շրջանների համար:
Աշխատութեան մէջ քննարկւում են Լիբանանի հայ դեմոկրատական մամուլի ստեղծման և զարգացման հարցերը՝ սկսած 1920-ական թւականներից, երբ Արաբական արևելքի հայ գաղութներում հանդէս են գալիս հայ կումունիստների առաջին խմբերը և հիմնւում տպագիր օրգաններ: Յատուկ քննարկման նիւթ է ծառայում այդ ժամանակաշրջանի երկու օրգանների՝ «ժողովուրդի Ձայն» (1938-1947) և «Մեր նշանաբանն է Յառաջ» (1957-ից մինչև 1961 ) թերթերի գործունէութիւնը, վերլուծւում են ակտուալ նշանակութիւն ունեցող մի շարք պրոբլեմներ: