«Երևելի հայեր» ժողովածուն ընդգրկում է հայ մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցի տարբեր տարիների և տարբեր առիթներով գրած ուսումնասիրութիւններն ու յօդւածները հայ ժողովրդի նշանաւոր զաւակների մասին: Գիրքը հասցեագրւում էպատմաբաններին, բանասէրներին և ընթերցող լայն հանրութեանը:
مندرجات
Արտաշէս I և Տիգրան II Մեծ
Միհրդատ Եւպատոր և Տիգրան II Մեծ
Գրիգոր Լուսաւորիչ
Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև
Վասակ Սիւնի
Մովսէս Խորենացի
Արտաւան Արշակունի
Թէոդորա Մամիկոնեան
Վարդ Մամիկոնեան
Լևոն Իմաստասէր
Վասիլ Հայազն
Աշոտ II Երկաթ
Սանուէլ Հայկազն
Ռուբէն I Ռուբինեան
Խաչատուր Աբովեան
Թեհրանաբնակ ճարտարապետ Վարդգես Զարգարեանի աշխատասիրութեամբ Սայաթ-Նովաի 68 Հայերեն խաղերի այս ժողովածուն մի իւրահատուկ ուղեցոյց է դպրոցականի, ուսանողի, երաժշտի և ընթերցողական մեծ լսարանի համար՝ ճիշտ հասկանալու և ըմբռնելու մեծ բանաստեղծի խաղերում հանդիպող օտար և դժվար հասկանալի բառերն ու բառակապակցութիւնները: Հաշվի առնելով հրատարակութեան հանրամատչելի բնոյթը աշխատասիրողը նպատակ չի հետապնդել բառերը մեկնաբանելիս բանավեճի մէջ մտնել նախորդների հետ, թեև ձեռքի տակ ունեցել է սայաթնովագիտութեան անցած երկարամեայ ճանապարհի ողջ ժառանգութիւնը: Բառարանից հետո որոշ բառեր մեկնաբանել է գրքի խմբագիրը:
Խաղերի տեքստերի համար հիմք է ծառայել սայաթնովագետ Հենրիկ Բախչինեանի կազմած Սայաթ Նովայի խաղերի լիակատար ժողովածուն:
«Սև գիրք» նիւթերի ժողովածուն ներկայացնում է 1894-1923 թ.թ. հայ ժողովրդի պատմութեան ամենաողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ նշանաւոր օտարերկրացի դիւանագէտների, պետական-քաղաքական գործիչների, գրողների, պատմաբանների, միսիոներների զեկուցագրերը, ելոյթները, յօդւածները թուրհական ոճիրների և հայոց ցեղասպանութեան մասին: Նիւթերի զգալի մասը հայերէն լոյս է տեսնում առաջին անգամ:
Գիրքը հասցէագրւած է պատմաբաններին, քաղաքագէտներին, ցեղասպանագէտներին և ընթերցող լայն հանրութեանը:
2011-2012-ին գիրքը լոյս կտեսնի նաև ռուսերէն և անգլերէն: