Թեհրանաբնակ ճարտարապետ Վարդգես Զարգարեանի աշխատասիրութեամբ Սայաթ-Նովաի 68 Հայերեն խաղերի այս ժողովածուն մի իւրահատուկ ուղեցոյց է դպրոցականի, ուսանողի, երաժշտի և ընթերցողական մեծ լսարանի համար՝ ճիշտ հասկանալու և ըմբռնելու մեծ բանաստեղծի խաղերում հանդիպող օտար և դժվար հասկանալի բառերն ու բառակապակցութիւնները: Հաշվի առնելով հրատարակութեան հանրամատչելի բնոյթը աշխատասիրողը նպատակ չի հետապնդել բառերը մեկնաբանելիս բանավեճի մէջ մտնել նախորդների հետ, թեև ձեռքի տակ ունեցել է սայաթնովագիտութեան անցած երկարամեայ ճանապարհի ողջ ժառանգութիւնը: Բառարանից հետո որոշ բառեր մեկնաբանել է գրքի խմբագիրը:
Խաղերի տեքստերի համար հիմք է ծառայել սայաթնովագետ Հենրիկ Բախչինեանի կազմած Սայաթ Նովայի խաղերի լիակատար ժողովածուն: