«Ոսկան Երևանցի» վէպն ընդգրկում է XVII դարի հայ բազմաչարչար տպագրիչ Ոսկան Երևանցու կեանքն ու գործունէութիւնը:
Նւիրւած լինելով իր վեհ նպատակին, զոհելով իր անձնական երջանկութիւնն ու սէրը՝ հայ տպագրութեան այդ անխոնջ ջահակիրը, միջնադարեան խաւարի մէջ, թափառականի ցուպը ձեռքին, անհուն տառապանքների բովերից անցնելով՝ հայ տպագրութեան փառքը ծիածանեց արեւեկքից արեւմուտք՝ Նոր Ջուղայից մինչեւ Նիդեռլանդներ՝ մինչեւ Ամստերդամ ու Միջերկրականի ափերի: