Ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին հանրապետական մամուլում հեղինակի հրապարակած որոշ պատմւածքներ, յօդւածներ, գրախօսութիւններ, գրքերի առաջաբաններ, ինչպէս նաև «Երկու հայրենիքի զաւակները» ճանաչողական թատերախաղը՝ ֆրանսահայ համայնքի տարբեր ժամանակների երևելիների մասին:
Գրքում հանգամանօրէն ուսումնասիրւած են բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, մանկավարժ ու արձակագիր Խաչիկ Դաշտեցի գրական ժառանգութեան բնորոշ գծերն ու առանձնայատկութիւնները, ակունքներն ու ազդակները, նախորդ ու ժամանակակից հեղինակների հետ ունեցած ստեղծագործական աղերսները, ինչպէս նաև գեղարւեստական մտքի այն հորիզոնները որոնք դաշտեցի երկերով հստակւեցին արդի հայ գրականութեան մէջ: Փաստական-աղբիւրագիտական հարուստ հիմնաւորումներով մատնանշւում են դաշտենցեան գրական աւանդների քաղաքացիական ու հայրենասիրական ազնիւ ոգորումները, որոնք բոլոր առումներով բարոյական դասեր են ինչպէս ներկայ, այնպէս էլ գալիք սերունդների համար: