Մենագրութեան մէջ լուսաբանւած են այն նախադրեալները, որոնք հայկական պետականութեան վերածննդին Միջերկրական ծովի ափին, տրւած է Կիլիկեան հայկական պետութեան ներքին ու արտաքին քաղաքականութեան բնութագիրը, նկարագրւած դասակարգերի ու դասերի իրաւական դրութիւնը, պետական մարմինների համակարգը, համակողմանիօրէն վերլուծւած են իրաւունքի աղբիւրներն ու ճիւղերը և վերջիններում եղած հիմնական իրաւական ինստիտուտները:
Մենագրութիւնը՝ 1969 թ. լոյս տեսած հեղինակի նոյնանուն ռուսերէն աշխատութեան թարգմանութիւնն է: Հեղինակը ճշգրտել ու լրացրել է հայերէն տեքստը:
Ներկայ աշխատութեան մէջ հանգամանօրէն ուսումնասիրւած է Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագիրքը», բացայայտւած է նրա պատմական ու գիտական նշանակութիւնը, շարադրւած են Գոշի հայեացքները հայ պետականութեան, իրաւահաւասարութեան և նման այլ հարցերի վերաբերեալ:
Գիրքը որ լոյս է տեսնում Գոշի մահւան 750 ամեակի առթիւ, նախատեսւած է ինչպէս բանասէրների ու իրաւաբանների, այնպէս էլ հայ մշակոյթի հարցերով հետաքրքրւող ընթերցողների համար: