Գրքի նպատակն է մատաղ սերնդին ծանօթացնել Հայաստանի Հանրապետուլեան պետական խորհրդանիշներին, դաստիարակել երկրի քաղաքացին լինելու բարձր գիտակցութիւնն ու արժանապատւութիւնը:
Ներկայ աշխատութեան մէջ հանգամանօրէն ուսումնասիրւած է Մխիթար Գոշի «Հայոց Դատաստանագիրքը», բացայայտւած է նրա պատմական ու գիտական նշանակութիւնը, շարադրւած են Գոշի հայեացքները հայ պետականութեան, իրաւահաւասարութեան և նման այլ հարցերի վերաբերեալ:
Գիրքը որ լոյս է տեսնում Գոշի մահւան 750 ամեակի առթիւ, նախատեսւած է ինչպէս բանասէրների ու իրաւաբանների, այնպէս էլ հայ մշակոյթի հարցերով հետաքրքրւող ընթերցողների համար: