Ալբոմ-ուսումնասիրութիւնը նւիրւած է Մատենադարանի նշանաւոր ձեռագրերից մէկին 1211 թ. Յաղբատում գրւած և Անիում նկարազարդւած «Յաղբատի Աւետարանը» (ձեռ. Թիւ 6288), որը հայ միջնադարեան քաղաքային միջավայրի աշխարհիկ արւեստի դրոշմը կրող ձեռագրական եզակի նմուշ է: