Հատորում զետեղւած են բանաստեղծի առաջին ղրջանի չափածո երկերը (1913-1922). «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածան», «Ողջակիզվող կրակ», «Էմալէ պրոֆիլը ձեր», «Փողոցային պշրուհուն», «Ութնեակներ արևին», «Տաղարան» բանաստեղծական շարքերը, ինչպես նաև «Զանազան բանաստեղծութիւններ» շարքը և «Էպիկական պոեմները»:
Աշխատութեան մէջ վերալուծւում են «Գիրք ճանապարհից» յետոյ, մինչև կեանքի վերջը, Եղիշէ Չարենցի գրած երկերը, որոնք նրա կենդանութեան օրոք չեն տպագրւել և մեզ են հասել ձեռագիր վիճակում: Բանաստեղծի ինքնագրերը վերծանւել և վերականգնւել են տեքստաբանութեան գիտական սկզբունքների հիման վրայ և առաջին անգամ են մտցւում գիտական շրջանառութեան մէջ: