Ուսմնասիրութիւնը նւիւած է Աւ. Իսահակեանի «Սասնա Մհեր» պոէմի ստեղծագործական պատմութեանը, ցոյց են տրւած այն փուլերը, որ անցել է նա՝ մտայղացման սկզբից մինչև աւարտը: Հանգամանալի քննութեան է առնւած պոէմի առնչակցութիւնը ժողովրդական էպոսի համապատասխան ճիւղի («Փոքր Մհեր») բազմաթիւ տարբերակների հետ: Ի մի է բերւած այն ամէնը (տպագիր և անտիպ), ինչ բանաստեղծը տարբեր առիթներով գրել է ինչպէս «Սասնա Ծռերի », այնպէս էլ էպոսի մասին ընդհանրապէս:
Աշխատութեան մէջ վերալուծւում են «Գիրք ճանապարհից» յետոյ, մինչև կեանքի վերջը, Եղիշէ Չարենցի գրած երկերը, որոնք նրա կենդանութեան օրոք չեն տպագրւել և մեզ են հասել ձեռագիր վիճակում: Բանաստեղծի ինքնագրերը վերծանւել և վերականգնւել են տեքստաբանութեան գիտական սկզբունքների հիման վրայ և առաջին անգամ են մտցւում գիտական շրջանառութեան մէջ: