Աշխատութիւնը նւիրւած է արևմտահայ խմբակցութեան չուսումնասիրւած բարբառներից Երզնկայի բարբառի հետազօտութեանը: Համաժամանակեայ և տարաժամանակեայ մեթոդների համադրմամբ հանգամանօրէն ներկայացւած են Երզնկայի բարբառի հնչիւնական և ձևաբանական համակարգերը, հետազօտւած են բառապաշարի շեշտերը և իմաստաբանական որոշ հարցեր: Տրւում է նաև բարբառի շարահիւսութեան վերաբերեալ համառօտ ակնարկ: Ուսումնասիրութիւնն ունի հաւելւած՝ գրաբար-բարբառ, բարբառային բառերի բառարաններ, ինչպէս նաև բարբառային տեքստեր:
«Հայերէնի բարբառագիտական ատլասի նիւթերի հաւաքման ծրագիրը» ստեղծւել է ՀՍՍՀ ԳԱ. Հր. Աճառեանի անւան լեզւի ինստիտուսի բարբառագիտութեան բաժնում:Այն հիմնականում կազմել է բանասիրական գիտութիւնների դոկտոր Հ.Դ.Մուրադեանը:«Քերականական զուգաբանութիւններ» բաժնի կազմութեանը մասնակցել են նաև բանասիրական գիտութիւնների թեկնածուներ Ա.Վ. Գրիգորեան, Դ.Մ.Կոստանեանը, Ա.Ն. Հանեանը: