Մենագրութեան մէջ ուսումնասիրւել է հայ անւանի արձակագիր Ստեփան Զորեանի «Պապ թագաւոր», «Հայոց բերդը» և «Վարազդատ» պատմավէպերի՝ պատմականութիւն հաղորդող լեզւական միջոցների համակարգը: Քննութեան են առնւել այդ համակարգի հիմնական բաղադրիչները՝ բառապաշարը, քերականական իրողութիւնները, հերոսների լեզւի անհատականացման լեզւատարրերը, պատմական ոճաւորմանը նպաստող պատկերաւորման միջոցները: Պարզաբանւել է գրողի խօսքարւեստի ունեցած դերը հայ վիպագրութեան լեզւական առանձնայատկութիւնների ձևաւորման և զարգացման գործում:
Գիրքը նախատեսւած է բանասէրների, ուսուցիչների և ոճաբանութեան հարցերով զբաղւողների համար: