Բառարանն ընդգրկում է ժամանկակից հայերէնի առաւել գործածական մօտ 6 հազար դարձւած (դարձւածային միաւոր-ԴՄ ) , այդ թւում նաև դարձւածային նորաբանութիւնները: Դարձւածները բերւում են առաջին բաղադրիչների այբբենական դասաւորութեամբ (նկատի է առնւած նաև փնջային սկզբունքը):
Իւրաքանչիւր ԴՄ-ից յետոյ , անհրաժեշտութեան դէպքում , բերւում են նոյն դարձւածի հոմանիշներն ու հականիշները, որից յետոյ տրւում է ԴՄ-ի ոճական բնութագիրը:
Բառարանը նախատեսւած է ուսանողների,դասախօսների,բարձր դասարանների աշակետրների, ուսուցիչների և մասսայական ընթերցողի համար: