Գիրքը իր մէջ ամփոփում է Գէորգ Էմինի լաւագոյն թարգմանութիւնները, որոնց զգալի մասը կատարւած է բնագրից կամ տողացի թարգմանութիւնների օգնութեամբ:
Ժողովածուն բաղկացած է երեք բաժնից: Արտասահմանեան երկրների բանստեղծներ (Շեքսպիերից-Ներուդա), ռուս բանաստեղծներ (Բրիւսովից-Եւտուշենկօ), եղբայրական ժողովրդների բանաստեղծներ (Տիչինայից-Համզատով):
«Ինչու չես գրում հայերէն» բաժնում ներկայացւած են աշխարհի այս կամ այն երկրում ապրող հայազգի, բայց օտար լեզուներով ստեղծագործող բանաստեղծների գործը: