«Զրոյցներ հայկական կերպարւեստի մասին» գրքոյլը նախատեսւած է դպրոցական միջին տարիքի երեխաների համար, որպէս հայկական կերպարւեստին նւիրւած օժանդակ գրականութիւն: Այնտեղ ներառւած են 17-20-րդ դարի հայ նշանաւոր կերպարւեստագէտների՝ նկարիչների և քանդակագործների կեանքն ու գործունեութիւնը պատկերող համառօտ կենսագրական տեղեկութիւններ, ներկայացւած են նրանց առաւել աչքի ընկնող ստեղծագործութիւնները: Գրքոյկը ընթերցողին նախնական ծանօթութիւն է տալիս կերպարւեստի առանձին տեսակների, ժանրերի մասին, մատչելի լեզւով և գիտական ճշգրտութեամբ ներկայացնում է կերպարւեստագիտական տերմինները:
Ներկայ՝ երկրորդ գիրքն ամփոփում է 20-րդ դարի 1-ին քառորդի արևելահայ կերպարւեստի պատմութիւնը:
Լայնօրէն ներկայացւած են նկարիչներ Հմայակ Արծաթաբանեանը, Ստեփան Աղաջանեանը, Փանոս Թերլեմզեանը, Եղիշէ Թադէոսեանը, Վահրամ Կայֆեջեանը, Գեորգի Յակուլովը, Վանո Խոջաբեկեանը և ուրիշներ:
Գիրքն ունի հարուստ ալբոմային մաս՝ գունաւոր և տօնային վերատպութիւններ:
Գիրքն ունի հարուստ ալբոմային մաս ՝ գունաւոր և տօնային վերատպութիւններ:
Մասնագէտերի և արւեստասէր լայն շրջանների համար: