«Զրոյցներ հայկական կերպարւեստի մասին» գրքոյլը նախատեսւած է դպրոցական միջին տարիքի երեխաների համար, որպէս հայկական կերպարւեստին նւիրւած օժանդակ գրականութիւն: Այնտեղ ներառւած են 17-20-րդ դարի հայ նշանաւոր կերպարւեստագէտների՝ նկարիչների և քանդակագործների կեանքն ու գործունեութիւնը պատկերող համառօտ կենսագրական տեղեկութիւններ, ներկայացւած են նրանց առաւել աչքի ընկնող ստեղծագործութիւնները: Գրքոյկը ընթերցողին նախնական ծանօթութիւն է տալիս կերպարւեստի առանձին տեսակների, ժանրերի մասին, մատչելի լեզւով և գիտական ճշգրտութեամբ ներկայացնում է կերպարւեստագիտական տերմինները: