Լիոն Ֆոյխտվանգերի այս նշանաւոր վէպը նւիրւած է իսպանական դպրոցի մեծ նկարիչներից՝ Ֆրանսիսկօ Գոյաի կեանքին և ստեղծագործութեանը, որը բացել է նոր դարաշրջան եւրոպական արւեստում:
Նկարչի արկածներով հարուստ կեանքի ֆոնի վրայ հեղինակը ցայտուն կերպով պատկերում է 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի իսպանեաի բուռմ պատմութիւնը:
Արևմտագերմանական առաջադէմ գրող Էրիխ Կեստների «Ֆաբիան» վէպը վերստեղծում է գերմանական իրականութեան պատկերը ֆաշիզմի տիրապետութեան նախօրեակին:
Վէպը միայն սուր ծաղր չէ, նրա հերոսները մարդիկ են, որոնք իրենց հոգում պահպանել են բարոյական մաքրութեան պահանջը և սէրը մարդու նկատմամբ: