Գրքում շարադրւում են 1917-1991 թւականներին արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները:
Պատմական փաստերի, արւիվների և պարբերական մամուլի հարուստ նիւթերի հիման վրայ հեղինակը ածփոփ ձևով բացահայտում է արցախահայութեան մղած պայքարը իր գոյատևման և մայր Հայաստանին վերամիաւորվելու համար: Այդ պայքարը շարունակվում է նաև մեր օրերում որին նոյնպէս անրադարձել է հեղինակը:
Գրքում կարևոր տեղ են գրաւում արխիւեան փաստաթղթերը ու նիւթերը, որոնց մեծ մասն առաջին անգամ է շրջանառութեան մէջ դրւում:
Նախատեսւում է ընթերցող լայն շրջանների և պատմաբանների համար:
Ուսումնասիրութիւն-յիշատակարանը ներկայացնում է իր ազատութեան ու անկախութեան համար արցախահայութեան մղած տևական պայքարը, որ սկսւել է 1918 թ. ամառամուտին և շարունակւել տասնամեակներ, մինչև 1988-ի մեծ պոռթկումը: Օգտագործւել են արխիւային-վաւերագրական նիւթեր, պայքարի մասնակիցների ու ականատեսների վկայութիւններ և, վերջապէս, հեղինակի օրագիր յիշատակարանը:
Գիրքը հասցէագրւած է ընթերցող լայն հասարակութեանը:
Զօրի Բալաեանի գիրքը պատմում է Արցախի ազգային-ազատագրական պատերազմի մասին, որն ստացել է Ղարաբաղեան շարժում անունը:
Իրադարձութիւններին ականատես հեղինակի օրագրային գրառումները, վաւերագրական ակնարկներն ու գծանկարները ունեն, անշուշտ, ոչ միայն գեղարւեստական-ճանաչողական այլեւ պատմական արժէք:
Զորի բալաեանի գիրքը պատմում է Արցախի ազգային-ազատագրական պատերազմի մասին, որն ստացել է Ղարաբաղեան շարժում անունը: Ընթերցողը կծանոթանա այդ անսովոր պատերազմի առօրյային, դաժան ու երկարատեւ շրջափակում ապրած հայ ժողովրդի դժվարին ճակատագրին: Նրա առջև կբացվի հանուն ազատության պայքարող անվեհեր ու հերոսական կյանքի մի ընդարձակ համայնապատկեր:
Իրադարձութիւններին ականատես հեղինակի օրագրային գրառումները վավերագրական ակնարկներն ու գծանկարները ունեն, անշուշտ, ոչ միայն գեղարվեստական-ճանաչողական, այլև պատմական արժեք: