Ուսումնասիրութիւն-յիշատակարանը ներկայացնում է իր ազատութեան ու անկախութեան համար արցախահայութեան մղած տևական պայքարը, որ սկսւել է 1918 թ. ամառամուտին և շարունակւել տասնամեակներ, մինչև 1988-ի մեծ պոռթկումը: Օգտագործւել են արխիւային-վաւերագրական նիւթեր, պայքարի մասնակիցների ու ականատեսների վկայութիւններ և, վերջապէս, հեղինակի օրագիր յիշատակարանը:
Գիրքը հասցէագրւած է ընթերցող լայն հասարակութեանը:
Հեղինակը «Ակամայ երգիծաբաններ» վերնագիրը կրող երգիծական մանրապատումների ժողովածուն հրատարակւել է 1993 թ.: «Նոր Էջերը» նոյն մտայղացման շարունակութիւնն է: Այս մանրապատումների հերոսները նոյնպէս հանրայայտ մարդիկ են՝ գրողներ, գիտնականներ, արւեստագէտներ, որ ընթերցողին ներակայանում են վաւերական կիսադեմով՝ երբեմն զաւեշտական ու ծիծաղելի, երբեմն էլ սուր և թևաւոր մտքի փայլատակումներով: