Տիկնիկային թատրոնը զարմանահրաշ աշխարհ է: Այստեղ ամէն օր հեքիաթների տօնավաճառ է: Ձեռք բերելով այս գիրքը, դուք կարող եք մասնակցել այդ տօնավաճառին, որտեղ կը ծանօթանաք աշխարհի շատ անւանի տիկնիկների հետ, կիմանաք երբ եւ որտեղ են ծնւել նրանք, ինչ հեքիաթներ են ստեղծել հարիւրաւոր տարիներ առաջ եւ ինչպէս են տիկնիկները մարտնչել մարդու արժանապաւութիւնը ոտնահարողների դէմ: Կկարդաք հայ եւ համաշխարհային գրականութեան խոշորագոյն ներկայացուցիչների յօրինած հեքիաթների հիման վրայ ստեղծւած պիեսները, որոնք ժամանակին բեմադրւել են Հայաստանի եւ արտերկրների թատրոններում: Կիմանաք նաեւ, թէ ինչպէս բեմադրել դրանք ձեր թատերախմբերում: