چکیده : | Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խօսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախութեամբ և խաբեբայութեամբ զբաղւել, մի խօսքով՝ անազնիւ չի կարելի լինել:
Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբիւրի ակունքը կեղտոտել...
Եւ, իսկապէս, ինչքա՜ն բան կայ մեր կեանքում, որ չի կարելի անել, իսկ եթէ արդէն արել ես այդ արաքներից մէկը, ապա անպայման դու, որպէս մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապէս կկորչես, ինչպէս այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժւար ճանապարհ պէտք է անցնել: |