Գրքում քննութեան են առնւում օսմանեան Թուրքիայի և Իրանի միջպետական յարաբերութիւնները XX դարի սկզին, մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Հենւելով պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղաթարախօսութիւնների վրայ, թուրքիան Իրանի նկատմամբ վարում էր ագրեսիվ նւաճողական քաղաքականութիւն, որը պաշտպանութիւն էր գտնում իմպերիալիստական մի շարք պետութիւննրի՝ մասնաւորապէս կայզերական Գերմանիայի կողմից: Հերքւում է այն տեսակէտը, որ իբր ներքին քայքայումից ծւատւող և իմպերիալիստական պետութիւնների գրոհից պաշտպանւող օսմանեան կայսրութիւնը հեռու էր հայկական երկրների նկատմամբ նւաճողական քաղաքականութիւն վարելուց