Նախորդ տարիների ընթացքում կատարած իրենց ուսումնասիրութիւնների հիման վրայ հեղինակներն այս գրքում ամփոոփ կերպով շարադրել են աշխարհի հնագոյն քաղաքներից մէկի՝ մեր մայրաքաղաք Երևանի դէպքերով լի 2750 տարւայ պատմութիւնը: Հնագիտական, պատմագրական, արխիւային հարուստ նիւթերն ի մի բերելով՝ նրանք համակողմանի ներկայացրել են մեր հինաւուրց, բայց միշտ երիտասարդ մայրաքաղաքի պատմական ուղին՝ նրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կեանքի բնորոշ կողմերը:
Գրքի առաջին մասը՝ քաղաքի բնական պայմաններն ու նրա հիմնադրման ժամանակներից մինչև 1920 թւականն ընկած աւելի քան 2700 տարւայ պատմութիւնը գրել է Թ. Խ. Յակոբեանը, իսկ սովետական ժամանակաշրջանը՝ Ա. Պ. Սիմոնեանը: