Իրադրութիւնն Անդրկովկասում և հակահայկական խժդժութիւնները Սուրմալուի և Երևանի գաւառներում
Թուրքական ինտերւենցիան և ազգամիջեան կռիւները Շարուր-Նախիջևանում
Շարուր-Նախիջևանը երիտթուրքերի պանթուրքական ծրագրերում
Հայ ազգաբնակչութեան բնաջնջման և արտաքսման քաղաքականութիւնը
Նախորդ տարիների ընթացքում կատարած իրենց ուսումնասիրութիւնների հիման վրայ հեղինակներն այս գրքում ամփոոփ կերպով շարադրել են աշխարհի հնագոյն քաղաքներից մէկի՝ մեր մայրաքաղաք Երևանի դէպքերով լի 2750 տարւայ պատմութիւնը: Հնագիտական, պատմագրական, արխիւային հարուստ նիւթերն ի մի բերելով՝ նրանք համակողմանի ներկայացրել են մեր հինաւուրց, բայց միշտ երիտասարդ մայրաքաղաքի պատմական ուղին՝ նրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կեանքի բնորոշ կողմերը:
Գրքի առաջին մասը՝ քաղաքի բնական պայմաններն ու նրա հիմնադրման ժամանակներից մինչև 1920 թւականն ընկած աւելի քան 2700 տարւայ պատմութիւնը գրել է Թ. Խ. Յակոբեանը, իսկ սովետական ժամանակաշրջանը՝ Ա. Պ. Սիմոնեանը:
Այս գրքոյկը Սովետական Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի մասին է, որն աշխարհի հնագոյն բնակավայրերից մէկն է: Այստեղ համառօտ կերպով տրւած են Երևանի պատմութեան հետ կապւած նշանաւոր տարեւոյթերն ու իրադարձութիւնները:
Աշխատութիւնը հեղինակի «Երևանի պատմութիւն » քառահատոր ուսումնասիրութեան առաջին հատորն է: Երրորդ և չորրորդ հատորները լոյս են տեսել 1959 և 1963 թւականներին:
Պատմական և այլ սկզբնաղբիւրների հիման վրայ այստեղ բազմակողմանիօրէն լուսաբանւած է Երևանի պատմութիւնը՝քաղաքի հիմնադրումը , տնտեսական կեանքը (առևտուրը, արհեստները, գիւղատնտեսութեան ճիւղերը) տարբեր ժամանակաշրջաններում, քաղաքական պատմութիւնը, ազատագրական շարժումները, բնակչութիւնն ու նրա կենցաղը, արտաքին տեսքը և բնական պայմանները: Քննարկւում են Երևանի պատմութեան պարբերացման հարցերը: