«Ծաղկաբուծութիւն» Խորագիրը կրող այս աշխատութեան մէջ Նկարագրաւած են բաց և ծածկած գրունտի պայմաններում մշակւող միամեայ ու բազմամեայ ծաղկաբոյսերի կենսաբանական և ձևաբանական առանձնահատկութիւնները, նրանց մշակութեան ագրոտեխնիկան, բազմացման ձևերը, ինչպէս նաև բոյսերի վնասատուների ու հիւանդութիւնների դէմ տարւող պայքարի կոնկրետ միջոցառումները. վերջում բերւած են ծաղկային ձևաւորումների մի քանի նախագիծ:
Գիրքը նախատեսւած է ծաղկաբանութեան բնագաւառի աշխատողների և ծաղկասէրի համար:
Գրքում նկարագրւում են մեր հանրապետութիւնում լայնօրէն տարածւած 100 ծաղկաբոյսեր՝ ինչպէս տեղական, այնպէս էլ ներմուծւած տեսակներ: Տրւում է իւրաքանչիւր տեսակի հայերէն, ռուսերէն , լատիներէն անւանումը, արտաքին նկարագրութիւնը, տարածման շրջանները, ոգտագործման եղանակները, կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկութիւնները, դրանց հետ կապւած հետաքրքիր պատմուիւններ և լեգենդներ: