«Հայ հին և միջնադարեան քնարերգութիւն» ժողովածուն ընդգրկում է անտիկ շրջանից մեզ հասած, ապա 5-րդ դարի հայ դպրութեան հիմնադիրների (Սահակ Պարթև, Մեսրոպ Մաշտոց, Մովսէս Խորենացի) լաւագոյն շարականները, միջնադարեան գրողների (Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Ֆրիկ, Կոնստանդին Երզնկացի , Քուչակ, Նաղաշ Յովնաթան, Սայաթ-Նովա) հրաշալի բանաստեղծութիւններու պոէմները:
Ժողովածուն կօգնի բարձր դասարանների աշակերտութեանը խորութեամբ ծանօթանալու մեր հին միջնադարեան բարձրարւեստ քնարերգութեանը:
Գրքում նկարագրւում են մեր հանրապետութիւնում լայնօրէն տարածւած 100 ծաղկաբոյսեր՝ ինչպէս տեղական, այնպէս էլ ներմուծւած տեսակներ: Տրւում է իւրաքանչիւր տեսակի հայերէն, ռուսերէն , լատիներէն անւանումը, արտաքին նկարագրութիւնը, տարածման շրջանները, ոգտագործման եղանակները, կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկութիւնները, դրանց հետ կապւած հետաքրքիր պատմուիւններ և լեգենդներ: