Գիրքն ամփոփում է երկրաշարժի ժամանակ իրենց զաւակներին կորցրած լենինականցի մի խումբ մայրերի պատմածը՝ զարհուրելի այն օրերի, անւերադարց կորուստների մասին: Համաժողովրդական ողբերգութիւնից առանձին դրւագ է սա, վշտի անհատականացւած արտահայտութեան, որը սակայն շոշափելիօրէն ցոյց է տալիս, թէ ինչ է կատարւել մեզ հետ:
«Աղէտ» գրքում Բակուր Կարապետեանը ընտրել է 1988-ի դեկտեմբերեան դաժան երկրաշարժն ու նրա աղետալի հետևանքները պատկերելու ուրոյն, իր խառնւածքին իւրայատուկ եղանակ:
Աղետի օրերին ականատես լինելով դաժան դէպքերին և իրավիճակներին, հեղինակը մէկ-մէկ գրի է առել, փրկել է դրանք, ու դրանցով էլ կառուցել այս իրապատումը:
Գրքում երևան է գալիս նաև ազգի, ժողովրդի հաւաքական կերպարը, որը ողբերկութեան մէջ ևս մարդկային ու բարի է մնում: