1982 թ. լոյս տեսաւ Մաշտոցի անւան մատենադարանի փոխտնօրէն Բաբգէն Չուգասզեան «Ձեռագրերի հետքերով» գրքոյկը, որտեղ պատմւում էր Ամերիկայի միացեալ նահանգներում հեղինակի ձեռագրահաւաքական աշխատանքների մասին:
Հրապարակւող գրքոյկում Բ. Զուգասզեանը շարունակում է իր գիտահանրամատչելի ակնարկ-զրոյցները մեր երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում, ինչպէս նաև Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանական դեմոկրատական հանրապետութիւնում իր ուղևորութիւնների ու գործուղումների ժամանակ տեսած և մաշտոցեան մատենադարանի ու մեր միւս թանգարանների համար նւէր ստացած ձեռագրերի, փաստաթղթերի, նիւթական մշակոյթի այլ արժէքների և դրանց նւիրատուների ճակատագրի մասին: