1982 թ. լոյս տեսաւ Մաշտոցի անւան մատենադարանի փոխտնօրէն Բաբգէն Չուգասզեան «Ձեռագրերի հետքերով» գրքոյկը, որտեղ պատմւում էր Ամերիկայի միացեալ նահանգներում հեղինակի ձեռագրահաւաքական աշխատանքների մասին:
Հրապարակւող գրքոյկում Բ. Զուգասզեանը շարունակում է իր գիտահանրամատչելի ակնարկ-զրոյցները մեր երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում, ինչպէս նաև Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանական դեմոկրատական հանրապետութիւնում իր ուղևորութիւնների ու գործուղումների ժամանակ տեսած և մաշտոցեան մատենադարանի ու մեր միւս թանգարանների համար նւէր ստացած ձեռագրերի, փաստաթղթերի, նիւթական մշակոյթի այլ արժէքների և դրանց նւիրատուների ճակատագրի մասին:
Հայ մշակոյթի մասունքները հաւաքելու և հայրենիքում կենտրոնացնելու նպատակով մեծ ջանքեր են գործադրւում թէ Հայաստանում և թէ սփիւռքում:
Մաշտոցի անւան Մատենադարանի փօխտնօրէն Բաբգէն Չուգասզեանը, 1971—1972 թթ. ձմռանը մասնաւոր այցով գտնւելով Ամերիկայի Միացեալ նահանգներ և օգտւելով ստեղծման հնարաւորութիւններից, ծանօթացել է տարբեր քաղաքներում գտնւող գրադարանների հայկական ձեռագրերի հաւաքածուներին, միաժամանակ աշխատել է Մատենադարանի ու մեր թանգարանների համար ձեռք բերել առանձին անձանց մօտ պահւող հայերէն հին գրչագրեր, հայ գրողների նամակներ և գրականութեան ու արւեստի այլևայլ գործեր:
Տպագրւող ակնարկաշարում պատմւում է այդ ձեռքբերումների մասին: