Աշխատութիւնն ընդգրկում է հայերէն և հայերէնին առնչւած բառարանների պատմութիւնը սկզբից մինչև մեր օրերը:
Պատմական տեսանկիւնով քննութեան է առնւած նախաբառարանային շրջանը, միջնադարեան ձեռագիր բառարանները, իսկ հիմանականում՝ տպագիր բառարանները:
Աշխատութեան մէջ զետեղւած են արժէքաւոր մի քանի բառարանների տիտղոսաթերթեր, ինչպէս և բառարանագիրների լուսանկարներ:
Ուսումնասիրութեանը որպէս հաւելւած տրւած են հայ բառարանների, բառարանագիրների ցանկ, աշխարհագրական և ժամանակակից ցուցիչներ: