Աշխատութիւնն ընդգրկում է հայերէն և հայերէնին առնչւած բառարանների պատմութիւնը սկզբից մինչև մեր օրերը:
Պատմական տեսանկիւնով քննութեան է առնւած նախաբառարանային շրջանը, միջնադարեան ձեռագիր բառարանները, իսկ հիմանականում՝ տպագիր բառարանները:
Աշխատութեան մէջ զետեղւած են արժէքաւոր մի քանի բառարանների տիտղոսաթերթեր, ինչպէս և բառարանագիրների լուսանկարներ:
Ուսումնասիրութեանը որպէս հաւելւած տրւած են հայ բառարանների, բառարանագիրների ցանկ, աշխարհագրական և ժամանակակից ցուցիչներ:
Ներկայ աշխատութիւնը աւարտւած և անտիպ մնացած միակ գործն է, որի վրայ հեղինակն աշխատում էր մինչև իր կեանքի վերջին օրերը: Աշխատութիւնը պատմական և տեսական խոշոր արժէք ունի հայ ժողովուրդի և հայոց լեզւի ծագումը պարզելու գործում: Հեղինակը հենւելով պատմական, դիցաբանական, լեզւական և ազգագրական հարուստ փաստերի վրայ, քննութեան է ենթարկում հայոց լեզւի աղերսը՝ խեթերէնի, ուրարտերէնի, շումերէնի, խուռիտերէնի, լազո-մեգելէրնի հետ: Երկրորդ մասում հանգամանօրէն քննւած է հայոց լեզւի հնդեւրոպական բաղկացութիւնը՝ քերականական կառուցւածքը, հնչիւնաբանութիւնը և բառային հիմնական ֆոնդը: Մի շարք քերականական ձևերը և բառաստուգաբանութիւններ մեկնաբանւած են տեսանկիւնով: