Մենագրութիւնը հայ ժողովրդի հասարակական մտքի զարգացման սիստեմատիկ ուսումնասիրութեան առաջին գիտական փորձն է: Նրանում լուսաբանւում են ոչ միայն հասարակագիտական ընդհանուր խնդիրներ (սոցիալական իրականութեան կառուցւածք և փոփոխութիւն, պետութիւն, ապստամբութիւն, պատերազմ, խաղաղութիւն, ընտանիք, մարդու արժէքային կողմնորոշում և այլն), այլև իրաւագիտական, հոգեբանական, գեղագիտական և մարդաբանական մտքի զարգացման հարցերը: Աշխատանքը նոր տեսանկիւնից է իմաստաւորում հելլենիստական և վաղ աւատատիրական մշակոյթի զարգացման օրինաչափութիւնները: Այն նախատեսւած է հայրենագէտների, մշակութաբանների, անտիկ և աւատատիրական շրջանի պատմութեան մասնագէտների և փիլիսոփաների համար: