Մենագրութեան մէջ վերլուծւում են VII դարի հայ մեծանուն գիտնականի բնագիտական, մանկավարժական ու փիլիսոփայական հայեացքները՝ V-XV դարերի համաշխարհային ու հայ մշակոյթի նւաճումների ֆոնի վրայ:
Գիրքը կարող է օգտակար լինել հայագէտների, բիւզանդագէտնետի, փիլիսոփայականութեան պատմութեան և յատկապէս միջնադարեան պատմութեան մասնագէտներին:
Մենագրութիւնը հայ ժողովրդի հասարակական մտքի զարգացման սիստեմատիկ ուսումնասիրութեան առաջին գիտական փորձն է: Նրանում լուսաբանւում են ոչ միայն հասարակագիտական ընդհանուր խնդիրներ (սոցիալական իրականութեան կառուցւածք և փոփոխութիւն, պետութիւն, ապստամբութիւն, պատերազմ, խաղաղութիւն, ընտանիք, մարդու արժէքային կողմնորոշում և այլն), այլև իրաւագիտական, հոգեբանական, գեղագիտական և մարդաբանական մտքի զարգացման հարցերը: Աշխատանքը նոր տեսանկիւնից է իմաստաւորում հելլենիստական և վաղ աւատատիրական մշակոյթի զարգացման օրինաչափութիւնները: Այն նախատեսւած է հայրենագէտների, մշակութաբանների, անտիկ և աւատատիրական շրջանի պատմութեան մասնագէտների և փիլիսոփաների համար:
Այս գրքում, որն առաջին հրատարակութեամբ լոյս է տեսել 1960 թ. և թարգմանւել է մի շարք օտար լեզուներով, սեղմ ձևով շարադրւած են համաշխարհային փիլիսոփայութեան կարևորագոյն փուլերն ու հոսանքները՝ ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը: «Համառօս ակնարկի» երրորդ հրատարակութիւնը պատրաստելիս նրա հեղինակները, որ փիլիսոփայութեան պատմութեան տարբեր բաժինները մասնագէտներ են, գիրքը լրացրել են նոր տւեալներով և ճշգրտել մի շարք ձևակերպումներ:
«Համառօտ ակնարկը» մասսայականութիւն է ձեռք բերել այն իբրև ուսումնական ձեռնարկ օգտագործող ուսանողների ու դասախօսների շրջանում: