Աշխատութեան մէջ քննւում են ազգերի և ազգային կուլտուրանների զարգացման օրինաչափութիւնները՝ հիմք ունենալով ՍՄԿԿ 24-րդ համագումարի ցուցումները գաղափարական խնդիրների վերաբերեալ: Վերլուծւում են կուլտուրային մարքսիստական և բուրժուական ընբռնումները, ազգերի զարքացման լենինեան դրոյթները, ցոյց են տրւում դասակարգայինը և համամարդկայինը կուլտուրայի բնագաւառում, լուսաբանւում են ազգային կուլտուրայի ձևի և բովանդակութեան հարցերը:
Գրիքը նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար:
Բակուրի «Անգլուհու արցախեան ոդիսականը» գիրքը պատմում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխօսնակ բարոնուհի Քարոլայն Քոկսի Արցախ կատարած բարեգործական ուղևորութիւնների, արցախեան հիմնահարցի մասին միջազգային հանրութեանը տեղեկութիւն տալու նրա գործունէութեան մասին
Ղարաբաղի պաշտպանութեան բանակի փոխգնդապետ Ռազմիկ Պետրոսեանի յուշերի գիրքը նւիրնած է Արցախի ազգային ազատագրական շարժմանը, ազգերի հրոսակախմբերի դէմ ծաւալւած անզիջում պայքարին: Հեղինակը պատմում է գլխաւորապէս իր անմիջական մասնակցութեամբ տեղի ունեցած իրադարձութիւնների մասին: Նրա յուշերը փաստագրական արժէքաւոր նիւթեր են Արցախի ազատագրական պատերազմի պատմութեան համար: