Ներսէս Լամբրոնացին հայ միջնադարեան գրականութեան աչքի ընկնող ներկայացուցիչներից է: Նա ապրել և ստեղծագործել է XII դարում՝ Կիլիկեայում: Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգութիւն՝ ճառեր, տաղեր, մեկնութիւններ, նամակներ, թղթեր, շարականներ և այլն:
Աշխատութեան մէջ բազմակողմանի ուսումնասիրւում է Լամբրոնացու հասարակական-գրական գործունէութիւնը, նոր փաստերի հիման վրայ ճշտւում նրա տեղը հայ միջնադարեան գրականութեան մէջ:
Գրքում քննութեան են առնւում մեր ժողովրդի պատմութեան և պատմական ճակատագրի արձագանքները Չարենցի ստեղծագործութեան մէջ, Չարենցի բարդ, անմիանշանակ վերաբերմունքը պատմութեան, XIX դ. վերջի և XX դ. սկզբի քաղաքական շարժումների հանդէպ:
Գիրքը նախատեսւած է մասնագէտների, ուսանողների և ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքում հանգամանօրէն ուսումնասիրւած են բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, մանկավարժ ու արձակագիր Խաչիկ Դաշտեցի գրական ժառանգութեան բնորոշ գծերն ու առանձնայատկութիւնները, ակունքներն ու ազդակները, նախորդ ու ժամանակակից հեղինակների հետ ունեցած ստեղծագործական աղերսները, ինչպէս նաև գեղարւեստական մտքի այն հորիզոնները որոնք դաշտեցի երկերով հստակւեցին արդի հայ գրականութեան մէջ: Փաստական-աղբիւրագիտական հարուստ հիմնաւորումներով մատնանշւում են դաշտենցեան գրական աւանդների քաղաքացիական ու հայրենասիրական ազնիւ ոգորումները, որոնք բոլոր առումներով բարոյական դասեր են ինչպէս ներկայ, այնպէս էլ գալիք սերունդների համար:
XVIII դարի հայ բանաստեղծ Ապուչեխցու ստեղծագիրծութիւնը ցարդ յայտնի չէ ընթերցողին: Առաջին անգամն է ուշադրութեան արժանացւում նրա բանաստեղծական ժառանգութիւնը, ներկայացւած են Ապուչեխցու տաղերից մեզ յայտնի բնագրերը:
Ժողովածուի մէջ ի մի են բերւած ժամանակակիցների յուշերը մեծ գրողի մասին: Յուշերն ունեն ոչ միայն ճանաչողական նշանակութիւն:Այստեղ ամբարւած նիւթերը պարունակում են բազմաթիւ փաստագրական տեղեկութիւններ,որոնք նոր լոյս են սփռում Րաֆֆու գիտական կենսագրութեան, ստեղծագործութիւնների գրութեան ու պատմութեան ցարդ անյայտ մնացած էջերի վրայ:Գիրքը նախատեսւած է գրականութեան հարցերով հետաքրքրւող լայն շրջանի ընթերցողների համար: