Մենագրութիւնը համակողմանի ուսումնասիրութիւն է Աբովեանի մասին, որտեղ առաջին անգամ քննութեան են առնւում աբովեանագիտութեան զարգացման փուլերը՝ կապւած հայ հասարակական մտքի ու հոսանքների հետ, ռոմանտիկական ուղղութեան ու մեթոդի կազմաւորման և զարգացման հարցերը: Գնահատւում է գրողի ստեղծագործական ուղին, նրա պոէզիան՝ իր տարատեսակներով, ռեալիզմի կամաւորումը, կապը ռուսական ու ևրոպական գրական-հասարակական առաջընթացի հետ: Հանգամանօրէն ուսումնասիրւում է Աբովեանի արձակը, մասնաւորապէս «Վէրքը», նրա պրոբլեմատիկան ու պոէտիկան, և «Պատմութիւն Տիգրանի...» վէպը: Մենագրութիւնը պարունակւում է պատմական, տեսական և գրական հարուստ նիւթ: