Երկրաբան Հ. Հր. Տոնականեանի սոյն գրքում առաջին անգամ է ներկայացւում Հայաստանի տարածքում դիտւած այսպէս կոչւած «Թռչող ափսեների» հետ առնչւող ողջ գոյութիւն ունեցող նիւթը, սկսած մեր թւարկութիւնից առաջ V հազարամեակից մինչև ժամանակակից հետազոտութիւնները: Գրքում փորձ է արւում համեմատական վերլուծութեան ենթարկել աթմաբանական և անբնական երևոյթներին վերաբերող համաշխարհաին և Հայաստանի տւեալները:
Գիրքը պատկերազարդւած է հազւագիւտ լուսանկարներով և գծագրերով: Այն հետաքրքրութիւն կներկայացնի ինչպէս աթմաբանութեան հարցերով սերտօտրէն զբաղւողների, այնպէս էլ իւրաքանչիւր ընթերցողի համար:
Ներկայ աշխատութիւնը նւիրւած է հայ աստղադիտութեան պատմութեան ուսումնասիրութեանը՝ հնագոյն շրջանից մինչև XIX դարը:
Հեղինակն իր ուսումնասիրութեան մէջ օգտագործել է ձեռագիր և տպագիր բազմաթիւ սկզբնաղբիւրներ և գիտական մշակման ենթարկել դրանք: Ներկայ աշխատութիւնը հայ աստղադիտութեան պատմութեան այդ շրջանի ամբողջական շարադրանքի առաջին փորձն է:
Գրքում տրւած է հայոց տոմարի համառօտ պատմութիւնը: Քննւում են Անանիա Շիրակացու, Յովհաննէս Իմաստասէրի, Սամւէլ Անեցու, Ազարիա Ջուղայեցու և այլոց տոմարագիտական աշխատութիւնները: