Գրքոյկը նւիրւած է մեր ժամանակի խոշորագոյն աստղաֆիզիկոսներից մէկի՝ Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանի կեանքին ու գործունէութեանը:
Հեղինակը, որ Վ. Համբարձումեանի աշակերտն է, ներկայումս մերձաւորագոյն աշխատակիցներից մէկը, մեծ բանիմացութեամբ է ներկայացնում գիտնականի անցած ուղին, համառօտակի ծանօթացնում է նրա կարեւորագոյն հետազօտութիւնների հիմնական արդիւնքերին, բնութագրում դրանք, պարզաբանում նրա դերը ժամանակակից աստղաֆիզիկայի ձեւաւորման եւ զարգացման գործում:
Գրքոյի առաջին հրատարակութիւնը լոյս է տեսել 1968 թէականին, Վ. Հ. Համբարձումեանի ծննդեան 60-ամեակի առթիւ: Ներկայ հրատարակութիւնը զգալիօրէն փոփոխւած է եւ լրացած գիտնականի վերջին տասնամեակի գործողութեան արդիւնքներով:
Աշխատութեան մէջ ներկայացւում են XIV—XV դդ. Հայ տոմարագէտ Յակոբ Ղրիմեցու երկերը, որոնք հայոց տոմարի բազմադարեան պատմութեան մէջ նշանակալից տեղ են գրաւում: Այդ երկերում քննարկւած են բնաքիտական, փիլիսոփայական տարբեր հարցեր:
Նախատեսւած է գիտութեան պատմութեան հարցերով հետաքրքրւողների համար: