Նշանաւոր բանասիրութեան մէջ ուսումնասիրւած են հայ հին պոէզիայի տաղաչափական սկզբունքները՝ սկսած հեթանոսական շրջանից մինչև 10-րդ դարը (Գրիգոր Նարեկացու ստեղծագործութիւնը ներառեալ):
Նախատեսւած է բանասէրների և մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար:
Ուսումնասիրութիւնը նւիրւած է նորագոյն շրջանի հայոց բանաստեղծութեան տաղաչափական քննութեանը: Ընդգրկւող ժամանակաշրջանը ըստ պոէզիայի պատմական զարգացման առանձնայատկութիւնների բաժանւած է եօթ գլուխների, որոնցում քննութեան է ենթարկւում այդ տարիների բանաստեղծական ժառանգութիւնը:
Փորձ է արւում տաղաչափական վերլուծութիւները կատարել չափածոյ խօսքը կազմող բոլոր տարրերի փոխադարձ պայմանաւորւածութեանը բնորոշ համակցական եղանակով: Աշխատութիւնը գրւած է տեսական-պատմական մօտեցմամբ: