Ներկայ գրքում ամփոփւած են պատմական Արցախի ժողովրդական ստեղծագործութեան տարբեր ժանրերի նիւթեր՝ վիճակի երգեր, հեքիաթներ, զրոյցներ, առած-ասացւածքներ, հանելուկներ եւ այլն:
Ժողովածուն արցախահայ հարուստ ու բազմաժանր բանաստեղծութեան մի փունջ է: Նրանում ներկայացւած են հեքիաթների, աւանդոյթների, զրոյցների նմուշներ, առած-ասացւածքների , դարձւածքների, անեծք-օրհնանքների, բարեմաղթութիւնների շարքեր: Առանձին բաժին են կազմում ազատագրական նիւթերը, որոնք վերաբերում են արցախահայերի սովորութիւններին, ծիսական երգերին, ժողովրդական խաղերին ու պարերին: