Այս ժողուածուի մէջ զետեղւած են Հայաստանի, հայերի և Կովկասի այլ ժողովուրդների մասին թուրք պատմագրերի և արքունական տարեգրերի գրքերում եղած նիւթերը, որոնք ցոյց են տալիս Օսմանեան կայսրութեան նւաճողական քաղաքականութիւնը Կովկասում և մասնաւորապէս պատմական Հայաստանում: Հատորում հրատարակւած նիւթերը ընդգրկում են XVI դարի երկրորդ կէսից (թուրքական պատմագրութեան սկզբից) մինչև XVIII դարի վերջերն ընկած ժամանակաշրջանը: Ժամանակագրական կարգով տրւած են նիւթեր հետևեալ պատմագրերից և տարեգրերից, Փեչևի, Նայիմա, Ռաշիդ, Չելեբի-Զադէ, Սուբհի Սամի, Շաքիր, Իզզի, Վասըֆ և Ջևգեփ-փաշան:
Ժողուածուին կցւած է նաև հաւելւած և գրքում գործածւած թուրքական բառերի և տերմինների բառարան: