Գևորգ Էմինի «Զինւորի օրագրից» գիրքը պարունակում է նրա պատերազմի և խաղաղութեան թեմաներով գրւած բանաստեղծութիւնները և պոէմները պատերազմի առաջին իսկ օրը գրւած «Նրան ուզում են սպանել վաղը» բանաստեղծութիւնը մինչև վերջերս խաղաղութեան մասին գրւած «Պառկել ու անթափ նայում եմ հողին» բանաստեղծութիւնը: Այդ բանաստեղծութիւնների և պոէմների համար ամէնից բնորոշը պատմականութեան ուժեղ զգացողութիւնն է, նրանց ներքին բնական կապը մեր ժողովրդի պատմական ճակատագրի և յատկապէս առաջին համաշխարհային պատերազմի տարիների տեղի ունեցած ողբերկագան իրադարձութիւնների հետ:
Գիրքը նւիրւում է Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի քառասնամեակին: