Նրա ճանապարհի այս հրատարակութիւնը զգալիօրէն տարբերւում է նախորդից: Հեղինակը վերամշակել է վէպը. Նկատի ունենալով ինչպէս գրաքննադատութեան դիտողութիւնները, այնպէս էլ այն կարծիքները, որ յայտնել են ընթերցողներն իրենց նամակներում և հանդիպումների ընթացքում:
Վէպը հեղինակի կողմից բաւականաչափ կրճատւել է, ազատագրւելով որոշ ձգձգւածութիւնից: Կրճատումները հնարաւորութիւն են տւել վէպի երեք գիրքը զետեղել երկու հատորի մէջ: Այդ չի փոխում վէպի ժանրը: Տրիլոգիայի երկրորդ գիրքը սկսւում է ներկայ հրատարակութեան առաջին հատորում և շարունակւում ու աւարտւում է երկրորդ հատորի մէջ: