Սպարտակ Ավետիսյանի Արյունոտ լռություն ժողովածուն անցել է հեղինակի սրտի միջով: Հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, հավատը, անկեցված վերաբերմունքը գալիս է գրողի արյան միջով:
Պիտի լսել այդ ձայնը , լսել հարազատօրէն և այն կապրի ձեզ հետ:
Երգահանի երկրորդ գիրքն է, որտեղ զետեղւած են Շիրակի մարզի բանաստեղծների տեքստերով գրւած երգերը: և որպես այդպիսին երգարանը եզակի է և առանձնահատուկ նշանակութիւն ունի, որը գալիս է ստեղծագործական նոր լիցք հաղորդելու տաղանդավոր երգահանի և մարզի շնորհալի բանաստեղծների միջև:
Հնչեղ է Աշոտ Մինասեանի աստեղային ժամը: ինքնատիպ, ժողովրդական հնչեղութիւն ունեցող նրա երաժշտութիւնը սավառնում է աշխարհով մէկ: Նրա ջանքերով հայ բազմադարեան երաժշտական դափնեպսակը զարդարվում է գարնանային բոյր ու թոյրով:
Աշոտ Մինասեանը հայ երաժշտական նոր հայտնութիւն է:
Աւետիս Ահարոնեանը մեր ժողովրդի մեծ գրողներից է, որի ստեղծագործութիւնները սակայն, 70 տարի շարունակ արգելւել են մայր հայրենիքում:
Աւարայրի ոգեկոչումը և Անդրանիկ Հերոսապատումները,որոնք առաջին անգամ են ներկայացւում ընթերցողին, կարծում ենք իրենց հայրենաշունչ հերոսականութեամբ կը խանդաւառեն մեր ժողովրդին՝ յատկապէս երիտասարդութեանը, Հայաստանի անկախութիւնը, պատիւն ու իրաւունքները պաշտպանելու այսօրւայ սրբազան գործում: